Միանգամայն ռեալ է հավանականությունը, որ Սանկտ Պետերբուրգի գլխավոր մարզչի պարտականություններից հեռացված Լուչանո Սպալետին կարող է գլխավորել իտալական «Միլանը»: Իհարկե սրանում կարող են չափազանց մեծ դեր խաղալ ներքին առաջնությունում իտալական ակումբի առաջիկա հանդիպումները «Լացիոյի» ու «Ֆիորենտինայի» հետ: Բնականաբար՝ ձախողվելու դեպքում: Հարկ է նշել, որ հանրահայտ ակումբը բնավ էլ իր լավագույն ժամանակները չի ապրում ընթացիկ մրցաշրջանում և վիճակի մեջ արմատական փոփոխություն չի կարողանում մտցնել բոլորովին վերջերս գլխավորի կարգավիճակով թիմ հրավիրված Կլարենս Զեեդորֆը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ